6268 դիտում
18:10 07-08-2014
Տիտանական աշխատանքներ կատարող փրկարարներին տրված նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի խոստումները գրվեց սառույցին. հույսը ներկայիս կառավարությունն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ Օգոստոսի 6-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղի ունեցավ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն Լոռու մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնի հանդիսավոր բացումը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարական վարչության նոր շենքի և ճգնաժամային կառավարման կենտրոնի բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Լոռու մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ, ԱԻՆ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Նախկինում Լոռու ԱԻՆ մարզային փրկարարական վարչությունն առանձին շենք չի ունեցել և աշխատել է անհարմար պայմաններում, սակայն այսօր այդ խնդիրը վերջնականապես լուծվեց, դեռ ավելին, Լոռու մարզային փրկարարական վարչությունն արդեն ունի ճգնաժամային կառավարման կենտրոն:
Շենքի նորամուտը ազդարարող կարմիր ժապավենը կտրեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և ԱԻՆ Լոոռւ մարզային փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հետ միասին շրջեց նորաբաց շենքում, ծանոթացավ հիմնանորոգված շինությունում ստեղծված աշխատանքային պայմաններին:
Նորաբաց Լոռու մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնում ՀՀ վարչապետը զրուցեց կենտրոնի աշխատակիցների հետ, հետաքրքրվեց նրանց ծառայողական պարտականություններով և աշխատանքային պայմաններով:
Այնուհետև ԱԻ նախարար Արմեն Երիցյանը պատմեց ճգնաժամային կառավարման կենտրոնի հնարավորությունների մասին: Լոռու ՃԿԿ-ն հագեցված է նորագույն սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս կենտրոնի աշխատակիցներին անմիջապես մոնիտորների վրա ուղիղ ռեժիմով հետևել մարզում տեղի ունեցող արտակարգ պատահարների արձագանքմանը, ինչպես նաև այնպիսի մթնոլորտային և այլ բնույթի երևույթների ընթացքին ու փոփոխություններին, որոնք այս կամ այն կերպ կարող են առաջացնել արտակարգ իրավիճակներ մարզի տարածքում: Այսպիսի համակարգ առաջին անգամ է գործում Լոռու մարզում և այն հնարավորություն է տալիս արագ և արդյունավետ կառավարել հնարավոր աղետների և արտակարգ իրավիճակների դեպքում աշխատանքների իրականացման և արագ արձաքանքման ողջ գործընթացը: Լոռու նորաբաց ՃԿԿ-ում աշխատանքի են անցել նաև 5 հաշմանդամներ: ԱԻ նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ այսպիսի լայն հնարավորություններ ունեցող ճգնաժամային կառավարման կենտրոններ առաջիկայում պիտի բացվեն ՀՀ բոլոր մարզերում:
ԱԻ նախարարը լրագրողների հետ հանդիպման ժամանակ լրագրողների հարցերին ի պատասխան գոհունակությամբ արձանագրեց, որ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոններն ընդլայնում են իրենց աշխարհագրությունը և աշխատանք է տարվում, որպեսզի շուտով այդ միասնական կառավարման համակարգերով հագեցած լինեն մնացած մարզերը ևս:
Ֆոտոլրագրողի հարցին, թե նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ամեն անգամ փրկարարների հետ հանդիպման ժամանակ խոստանում էր բարձրացնել նրանց աշխատավարձները, սակայն ոչ մի արդյունք Հ. Աբրահամյանը հայտնեց. Մենք չենք խոստանում, սակայն նախարարի հետ կքննարկենք այդ խնդիրը:
Ինչպես ավելի վաղ Լոռու մարզից [url=https://shamshyan.com/hy/article/2014/08/06/22675/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հերթական աշխատանքային այցն էր կատարել Լոռու մարզ:
Վարչապետը, մինչև Լոռու մարզ այցելելը, հանդիպել էր Երևան-Իջևան միջպետական ճանապարհին Դիլիջանի թունելում կառավարության կողմից կապիտալ վերանորոգվող Դիլիջանի թունելի վերանորոգման աշխատանքներ կատարողներին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+