«Շիրակ»-ը մեկնարկեց հաղթանակով
Հայաստանի բարձրագույն խմբի 23-րդ առաջնության 2-րդ տուրում «Շիրակ»-ը հյուրընկալվել էր «Արարատ»-ին: Հիշեցնենք, որ այս հանդիպումը «Շիրակ»-ի համար մեկնարկային է 2014/15 մրցաշրջանում, քանի որ 1-ին տուրի «Շիրակ» - «Բանանց» հանդիպումը հետաձգվել էր՝ կախված Հայաստանի երիտասարդական հավաքականի հավաքի հետ:
Հանդիպումը մեկնարկել էր երկուստեք գրոհներով, երկու թիմերն էլ ցանկանում էին արագ հաջողության հասնել: Տանտերերի մի քանի վտանգավոր հարվածներ վստահ ետ է մղել «Շիրակ»-ի նոր դարպասապահ Գոռ Էլյազյանը, որի մեկնարկը գյումրեցիների կազմում շատ հաջող ստացվեց: Իսկ «Շիրակ»-ի հարձակվողների հարվածները չէին հասնում նպատակին:
«Շիրակ»-ն երկրորդ խաղակեսում ավելցարեց ճնշումը, սակայն միայն 84-րդ րոպեին հաջողվեց բացել հանդիպման հաշիվը: Գյումրեցիենրը գեղեցիկ կոմբինացիա խաղարկեցին, որի արդյունքում Բուգուին տուգանայինում ստացավ գնդակը եւ ուժեղ հարվածով հասավ հաջողության: Իսկ արդեն մրցավարի ավելացրած ժամանակում Ժան-Ժակ Բուգուին, մեն-մենակ դուրս գալով դարպասապահի դեմ, դարձավ դուբլի հեղինակ:
[b]«Արարատ»-«Շիրակ» 0:2 (0:0)[/b]
Երևան, «Հրազդան» մարզադաշտ
Մրցավար՝ Մանուկ Ֆահրադյան
Գոլերը՝ Ժան-Ժակ Բուգուհին, 83, 90+2