211652_close_icon
views-count1343 դիտում article-date 19:45 11-08-2014

«Ռեալ»-ը մտադիր է տրանսֆերի հանել Ալոնսոյին և Արբելոային

Մադրիդի «Ռեալ»-ը ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածում մտադիր է բաժանվել թիմի պաշտպան Ալվարո Արբելոայից և կիսապաշտպան Խաբի Ալոնսոյից, հայտնում է El Confidencial-ը: Երկու խաղացողներն էլ առաջիկա մրցաշրջանում դժվար թե հայտնվեն թիմի հիմնական կազմում, և այդ պատճառով մադրիդյան ակումբը պատրաստ է քննակել ֆուտբոլիստներին վաճառելու կամ վարձակալության տալու տարբերակները: Նախկինում նշվում էր, որ Արբելոայի ծառայություններով հետաքրքրված է «Նապոլի»-ին, իսկ Խաբի Ալոնսոյին իրենց կազմերում ցանկանում են տեսնել մի շարք անգլիական ակումբներ:

Նմանատիպ նյութեր