211652_close_icon

ԱԱՊԽ֊ն կոչ է անում Լուգանսկի և Դոնեցկի խաղաղ բնակիչներին լքել իրենց տները

views-count1924 դիտում article-date 23:12 11-08-2014
Ուկրաինայի արևելքում մարտական գործողությունները չեն դադարեցվելու։ Այս մասին փոխանցում է INTERFAX-ը՝ հղում անելով ԱԱՊԽ լրատվական վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Անդրել Լիսենկոյին։ «Մարտերը շարունակվելու են։ Խաղաղ բնակիչների համար նպատակահամար կլինի լքել Լուգանսկն ու Դոնեցկը»,֊ հայտարարել է Լիսենկոն։ Ուժայինները նշում են, որ յուրաքանչյուր քաղաքում մարդասիրական միջանցքներ են առկա, որոնց միջոցով հնարավոր է լքել մարտական տարածքները։

Նմանատիպ նյութեր