7863 դիտում
22:26 11-08-2014
Ոստիկանության պետի հրամանով ճանապարհային ոստիկանության 4 ծառայողների լիազորությունները կասեցվել են. տեսանյութ
Ոստիկանության պետի հանձնարարականի համաձայն` ներքին անվտանգության վարչությունը պարբերաբար ստուգում է ճանապարհային ոստիկանության ծառայությունը: Եվ դարձյալ ի հայտ են բերվել խախտում կատարած աշխատակիցներ:
Մասնավորապես, խախտումներ են հայտնաբերվել ավագ տեսուչ Կարեն Գևորգյանի, տեսուչներ` Խաչատուր Սիմոնյանի, Ռուստամ Ավետիսյանի և Ռազմիկ Ասատրյանի ծառայության ընթացքում:
Խախտումները նաև նկարահանվել են: Տեսուչները քաղաքացիների հետ վարել են անհարկի խոսակցություններ, արձանագրություն չեն կազմել կանոնները խախտած վարորդների նկատմամբ, քաղաքացիներին թույլ են տվել նստել ծառայողական մեքենան, առանց անհրաժեշտության իրենք են խախտել երթևեկության կանոնները, լուսաթարթիչները չեն միացրել շարք փոխելիս, իրենց ծառայողական մեքենան կանգնեցրել են երկրորդ շարք և այլն:
Ոստիկանության պետի հրամանով ոստիկանության ավագ լեյտենանտ Ռուստամ Ավետիսյանի, լեյտենանտ Ռազմիկ Ասատրյանի, մայոր Կարեն Գևորգյանի և ավագ լեյտենանտ Խաչատուր Սիմոնյանի լիազորությունները կասեցվել են, ներքին անվտանգության վարչությունը սկսել է ծառայողական քննություն:
Ոստիկանությունը հետամուտ է իր շարքերը մաքրելու բոլոր նրանցից, ովքեր արատավորում են իրավապահի պատիվն ու արժանապատվությունը: Համակարգի բարոյահոգեբանական մթնոլորտի բարեփոխման խնդիրը մշտապես ղեկավարության ուշադրության կենտրոնում է: Ստուգումները կրելու են շարունակական բնույթ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1004 դիտում
10:27 26-09-2014
Անկախության տոնի առթիվ ՀՀ ոստիկանության պետի հրամանով պարգեւատրվել են նաեւ ոստիկանության մի խումբ վետերաններ
Այս բաժնից
790 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1132 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին
1636 դիտում
19:36 09-01-2025
ՀՀ-ն պարտավորվում է Պետրոսյանին վճարել 50․000 եվրո․ ՄԻԵԴ-ի որոշում