5730 դիտում
20:59 12-08-2014
Սյունիքի մարզում դասախոսը Honda-ով բախվել է գործազուրկի Kia-ին, կա 8 վիրավոր
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Սիսիանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 9-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Ժամը 11:30-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 208 կմ հատվածում Երեւանի բնակիչ, 36-ամյա Սերգեյ Սարգսյանը իր վարած Honda մակնիշի 34 AP 060 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի եւ բախվել Երեւանի բնակիչ, 61-ամյա Ռազմիկ Աբրահամյանի վարած Kia մակնիշի 22 ՕՍ 195 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով ավտոմեքենաների վարորդներն ու ուղեւորներ, Երեւանի բնակիչներ, 61-ամյա Մուշեղ Սարգսյանը, 59-ամյա Սվետլանա Կատվալյանը, 47-ամյա Նունե Պողոսյանը, Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչներ, 54-ամյա Ներսես Կատվալյանը, 47-ամյա Սուսաննա Կատվալյանը, Կապանի բնակիչ 28-ամյա Մելինե Իսավերդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ եւ Գորիսի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Honda-ի վարորդ Ս. Սարգսյանն աշխատում է Հայաստանի Պետական Ճարտարագիտական համալսարանում որպես դասախոս, վիրավորներից Ս. Կատվալյանը՝ Սարուխան գյուղի դպրոցում դասվար, Ն. Պողոսյանը ուսուցչուհի է, իսկ Մ. Սարգսյանն աշխատում է «Էյր Արմենիա» ավիաընկերությունում որպես տեխնիկ:
Նմանատիպ նյութեր
22069 դիտում
11:45 16-03-2016
Երևանում բախվել են գործազուրկի Skoda-ն ու Ժողինստիտուտի ուսանողի BMW-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ