1304 դիտում
14:44 14-08-2014
2014 թվականին մայրաքաղաքում կնորոգվեն բազմաբնակարան բնակելի շենքերի 727 մուտքեր
Բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանման և բնակիչների հարմարավետության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում Երևանի քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համագործակցությամբ մայրաքաղաքում շարունակվում են շքամուտքերի վերանորոգման աշխատանքները: 2014 թվականին նախատեսված է վերանորոգել 727 մուտք: Այս մասին է տեղեկացնում Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ավելի քան 470-ում այդ աշխատանքներն արդեն ավարտված են: Մուտքերի վերանորոգման աշխատանքների շրջանակում ընթանում են ինչպես ներքին հարդարման, այնպես էլ պատուհանների փոփոխման աշխատանքներ: Շենքերի մեծ մասում նորոգումները ներառում են բոլոր հարկաբաժինները: Վերանորոգման պատշաճ որակն ապահովելու և մուտքերը բնակիչներին երկար ծառայեցնելու համար աշխատանքների նկատմամբ իրականացվում է ամենօրյա հսկողություն:
Մայրաքաղաքում առկա շուրջ 5 հազար բազմաբնակարան բնակելի շենքերը, որոնք թեև բաժնային սեփականություն են և դրանցից յուրաքանչյուրի օժանդակ տարածքների նորոգման, բարեկարգման ու պահպանման պարտավորությունը բացառապես բաժնային սեփականատեր համարվող բնակիչներինն է, այդուհանդերձ Երևանի քաղաքապետարանը պարբերաբար ուսումնասիրում և կոնկրետ ծրագրեր է իրականացնում առկա խնդիրների լուծմանն աջակցելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
788 դիտում
16:59 19-06-2020
Հրազդան քաղաքում կնորոգվեն բազմաբնակարան շենքերի վերելակները
1662 դիտում
16:01 08-05-2018
2018 թվականին մայրաքաղաքում կնորոգվի բազմաբնակարան շենքերի 1615 մուտք
963 դիտում
18:34 26-10-2015
Վարչական շրջաններում ավարտվում են բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքները
Այս բաժնից
739 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
661 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
736 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան