211652_close_icon
views-count1361 դիտում article-date 20:17 15-08-2014

Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում ընթանում են հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքները

Երևանցիների կոմունալ-կենցաղային խնդիրներին աջակցելու նպատակով ապրիլ ամսից մեկնարկել են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքները, որոնք, բացառությամբ Նորք-Մարաշ վարչական շրջանի, ուր բազմաբնակարան բնակելի շենքեր չկան, ծավալվել են բոլոր 11 վարչական շրջաններում: Ծրագրով նորոգվել են 363 շենքերի հարթ և 378 շենքերի թեք տանիքներ: Աշխատանքներում ներառվել են այն բնակելիները, որոնք տարիների վաղեմություն ունեցող ծածկերի պատճաով ռիսկային են դարձել անձրևաջրերի ներթափանցման տեսանկյունից: Ծրագիրն իրականացվում է Երևանի համայնքային բյուջեի, ինչպես նաև համատիրությունների և վարչական շրջանների համաֆինանսավորմամբ: Թեք տանիքները նորոգվում են թիթեղով և ազբոշիֆերով, իսկ հարթ տանիքները պատվում են ջրակայուն իզոգամով: Տարեվերջին, ընդհանուր առմամբ, նորոգված կլինի 1000-ից ավելի շենքի հարթ և թեք տանիք: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր