211652_close_icon
views-count2913 դիտում article-date 23:44 15-08-2014

Էբոլա վիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 1145֊ի

Աշխարհում Էբոլա դողէրոցքի հետևանքով զոհված հիվանդների թիվը հասել է 1145֊ի։ Այս մասին հայտնում է Reuters֊ը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։ Ըստ ՄԱԿ֊ի տվյալների՝ Գվինեայի, Լիբերիայի, Նիգերիայի և Սյելրա֊Լեոնի տարածքներում Էբոլա վիրուսից վերջին 2 օրերի ընթացքում գրանցվել է 152 մարդու մահվան դեպք։

Նմանատիպ նյութեր