1992 դիտում
12:29 16-08-2014
Պիեռ Ռիշարն այսօր նշում է իր ծննդյան 80-ամյակը. ֆոտոշարք
Ֆրանսիացի հանրահայտ դերասանն այսօր դառնում է 80 տարեկան: «Բարձրահասակ շիկահերը» նախօրեին հարցազրույց է տվել ItarTass գործակալության թղթակցին, որում ասել է, որ պատրաստվում է իր տարեդարձը նշել ընտանիքի անդամների հետ Ֆրանսիայի հարավում գտնվող «Շատո Բել Էվեկ» գինու տնտեսությունում:
«Ոչ մի մեծ հանդիսություն չեմ ծրագրում: Կլինեն ընտանիքիս անդամները և ամենամոտ ընկերներս: Մոտ 20 հոգի»,-ժպիտով նշել է աշխարհահռչակ դերասանը:
Պիեռ Ռիշար Մորիս Շառլ Լեոպոլդը ծնվել է 1934 թվականի օգոստոսի 16-ին՝ տեքստիլ արդյունաբերողի ընտանիքում: Դաստիարակել է նրան իր պապը, ով արիստոկրատ ընտանիքի սերունդ էր: Վաղ հասակում Պիեռը տեղափոխվում է Փարիզ և այցելում դրամատիկական դասընթացների: Սկզբնական շրջանում նրան բաժին էին հասնում միայն երկրոդ պլանի դերեր: Սկսնակ դերասանը ստիպված էր գումար վաստակել՝ ելույթ ունենալով կաբարեներում և մյուզիքլ-հոլերում: Առաջին անգամ հայտնվել է էկրաններին 1958 թվականին՝ «Մոնպարնասի սիրեկանները» ֆիլմում և խաղալ Ժերար Ֆիլիպի և Անուկ Էմեի հետ:
Նմանատիպ նյութեր
21729 դիտում
10:50 30-06-2019
Այսօր Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը նշում է ծննդյան 65-ամյակը
20452 դիտում
16:59 30-07-2017
Առնոլդ Շվարցենեգերը նշում է ծննդյան 70-ամյակը
1662 դիտում
12:25 17-12-2018
Հռոմի Ֆրանցիսկոս պապը նշում Է ծննդյան 82-ամյակը
Այս բաժնից
2473 դիտում
18:43 04-10-2024
Հայկ Բաբայանի «Էլբրուս Պապը» վավերագրական ֆիլմն արդեն հասանելի է համացանցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2068 դիտում
18:29 04-10-2024
Ֆասթ Բանկը՝ DigiTec 2024-ի ֆինտեք հովանավոր
3526 դիտում
11:55 01-10-2024
Խաչքարի բացում՝ կապիտան Արայիկ Մաթևոսյանի հիշատակին. aravot.am