211652_close_icon
views-count9578 դիտում article-date 15:20 16-08-2014

Վթարի հետևանքով «Ջերմուկ Գրուպ»-ի աշխատակիցը КамАЗ-ով կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Գնդևազ գյուղի բնակիչ, 63-ամյա Սերյոժա Հովսեփյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում՝ Քյարքիի ոլորաններում, իր վարած КамАЗ մակնիշի 022 ԼՕ 05 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Հոսեփյանն աշխատում է «Ջերմուկ Գրուպ» ընկերությունում՝ որպես վարորդ, իսկ КамАЗ-ը բարձված է եղել «Ջերմուկ» հանքային ջրով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր