8316 դիտում
13:37 18-08-2014
Շղթայական ավտովթար՝ Երևանում. Իսակովի պողոտայում բախվել են Nissan-ը, Bogdan-ը և Hyundai-ը. կա 12 վիրավոր
Երեկ՝ օգոստոսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 117 էլեկտրասյան դիմաց բախվել են Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ, 45-ամյա Վարդան Սահակյանի վարած Nissan մակնիշի Լ 2202 համարանիշի, Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ, 66-ամյա Վլադիմիր Մելիքսեթյանի վարած Bogdan մակնիշի 2206 Տ համարանիշի և Երևանի բնակիչ, 47-ամյա Հակոբ Գյուրջյանի վարած Hyundai մակնիշի 4394 Տ համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Դիլիջանի բնակիչ, 54-ամյա Արարատ Ղալումյանը, Երևանի բնակիչներ՝ 45-ամյա Մկրտիչ Հովհաննիսյանը, 38-ամյա Լուսինե Գասպարյանը, 15-ամյա Սյուզաննա Հովհաննիսյանը, 10-ամյա Էլեն Հովհաննիսյանը, 46-ամյա Արտակ Մարտիրոսյանը, 31-ամյա Հայկ Մարգարյանը, 56-ամյա Քնարիկ Հակոբյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ 56-ամյա Հասմիկ Հովսեփյանը, 24-ամյա Լուսինե Հովսեփյանը, 25-ամյա Սյուզաննա Գալստյանը, 32-ամյա Աննա Տոլմաչևան տեղափոխվել են «Արմենիա» բկ:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանն ու նույն բաժնի քննիչ Հրանտ Պետրոյսանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Սահակյանն աշխատում է «Մեծ Կայզեր» ՍՊԸ-ում, Վ. Մելիքսեթյանը՝ «Հայկ և Տաթևիկ» ՍՊԸ-ում, իսկ Հ. Գյուրջյանը՝ «Տիգրան» ՍՊԸ-ում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
Նմանատիպ նյութեր
33441 դիտում
23:24 18-09-2023
Շղթայական ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում բախվել են Hyundai-ն, Лада-ն ու 2 Opel-ներ. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ