33441 դիտում
23:24 18-09-2023
Շղթայական ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում բախվել են Hyundai-ն, Лада-ն ու 2 Opel-ներ. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են 22-ամյա Արամ Ռ.-ի վարած Лада մակնիշի, 26-ամյա Գևորգ Պ.-ի վարած Opel մակնիշի, 32-ամյա Գեղամ Շ.-ի վարած Hyundai մակնիշի և 40-ամյա Լյուդվիգ Խ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Հայկ Նասլյանն ու Նարեկ Սաֆարյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
Նմանատիպ նյութեր
8313 դիտում
13:37 18-08-2014
Շղթայական ավտովթար՝ Երևանում. Իսակովի պողոտայում բախվել են Nissan-ը, Bogdan-ը և Hyundai-ը. կա 12 վիրավոր
31763 դիտում
10:11 15-04-2019
Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են 2 BMW-ներ, 2 Mercedes-ներ, 2 Toyota-ներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ