Սկանդալ՝ Բեյոնսեի ընտանիքում. ոմն ամերիկուհի պնդում է, որ ինքը երգչուհու երեխայի փոխնակ մայրն է
Երգչուհի Բեյոնսեի ընտանիքի շուրջ հերթական սկանդալն է հասունանում: Բացի այն, որ որոշ ժամանակ առաջ լրատվամիջոցները լուրեր տարածեցին այն մասին, թե երգչուհին և իր ամուսինը՝ ջեյ Զին, ամուսնալուծվում են, այժմ էլ Նյու Յորքից հայտնվել է Թինա Սիլս անունով ինչ-որ կին, ով պնդում է, որ ինքը աստղային ընտանիքի դստեր՝ Բլյու Այվիի փոխնակ մայրն է և ինքն է լույս աշխարհ բերել փոքրիկին:
Լրագրողները չեն դադարում գրել այն մասին, որ Բեյոնսեի առաջին հղիությունն անհաջողությամբ է ավարտվել, իսկ երկրորդ հղիության ընթացքում երգչուհու մեծացած որովայնը ոչ բնական տեսք ուներ:
Նյույորքցի կինը պնդում է, որ դատարանը մի շարք փորձաքննություններ անցկացնի և պարզի՝ արդյո՞ք Բլյու Այվին Բեյոնսեի դուստրն է: