Օբաման հաստատել է, որ Սիրիայում ամերիկուհի պատանդ է սպանվել
Բարակ Օբաման հաստատել է, որ ԱՄՆ քաղաքացի Քայլա Մյուլերը, որը գտնվում էր «Իսլամական պետության» խմբավորման զինյալների մոտ որպես պատանդ, մահացել է:
Զինյալները հայտարարել էին, որ պատանդը սպանվել է Հորդանանի՝ իսլամիստների դիրքերին հասցված ավիահարվածների հետեւանքով:
Քայլան թուրք-սիրիական սահման էր եկել 2012 թվականին՝ փախստականներին օգնելու նպատակով: Հաջորդ տարի նրան առեւանգել էին Հալեպում: