211652_close_icon
views-count5410 դիտում article-date 19:32 18-08-2014

ԼՂՀ պաշտպանական բանակը գոնե մեկ անգամ կարող է ոչնչացնել Ադրբեջանը.Բագրատյան. Aravot.am

Օրերս ԱԺ պատգամավորները վարչապետի եւ ՊՆ նախարարի հետ այս լարված իրավիճակում մեկնեցին Արցախ, այցելեցին մարտական դիրքեր: Պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գիշերել էր դիրքերում՝ շփման գծում: [url=http://www.aravot.am/2014/08/18/489333/]Aravot.am[/url]-ը պարոն Բագրատյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ տպավորություն ունեք, ինչքանո՞վ է անհանգիստ դրությունը: «Վիճակը բարդ է։ Նախապատերազմական տագնապ կա։ Ուզում եմ հուսալ, որ այն էլ ավելի չի բարդանա»,- պատասխանեց պարոն Բագրատյանը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սոցցանցերում՝ Twitter-ում Երեւանը ջնջելու սպառնալիքներ է տեղում, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հերթին է սպառնում, որ ջնջելու է Հայաստանը, Սերժ Սարգսյանն իր հերթին է հայտարարում, որ ունենք բալիստիկ հրթիռներ, որոնք կարճ ժամանակում Ադրբեջանի ցանկացած ծաղկուն բնակավայր ավերակների կվերածեն: Մեր հարցին՝ այս սպառնալիքներն ո՞ւր են տանում, այս լարված իրավիճակում դա ավելի չի՞ թեժացնում իրավիճակը՝ պարոն Բագրատյանը պատասխանեց. «Այս սպառնալիքները լավ բան չեն։ Այդուհանդերձ դրանք հուշում են մի բան. ԼՂՀ պաշտպանական բանակը գոնե մեկ անգամ կարող է ոչնչացնել Ադրբեջանը։ Իհարկե, Ադրբեջանն էլ մի քանի անգամ մեզ կարող է ոչնչացնել։ Բայց մեկ անգամը ինչպես ասում են բավարար է։ Մանրամասները՝ [url=http://www.aravot.am/2014/08/18/489333/]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր