4617 դիտում
20:16 18-08-2014
Ադրբեջանը, իմ կարծիքով, մերժել է ԵՏՄ մտնելու առաջարկը, սա դրդել էր ՌԴ-ին մտածելու. Բագրատյան. Aravot.am
«Կարելի է ասել, որ Սոչիում հայկական կողմը չկորցրեց։ Ավելի կարեւոր է այն, որ Ադրբեջանը ոչինչ չշահեց։ 2 բան ակնհայտ էր՝ Ադրբեջանի կողմից սահմանային արկածախնդրությունը ձախողվել էր։ Երկրորդը, Ադրբեջանը, իմ կարծիքն է, մերժել է ԵՏՄ մտնելու առաջարկը։ Սա էլ դրդել էր ՌԴ-ին մտածելու, որ, այնուամենայնիվ, փորձած թանը անփորձ մածունի հետ չեն փոխում»,- [url=http://www.aravot.am/2014/08/18/489287/]Aravot.am[/url]-ի հետ զրույցում գնահատելով Սոչիում կայացած Պուտին-Ալիեւ-Սերժ Սարգսյան եռակողմ հանդիպման արդյունքները՝ այսպիսի հայտարարություն արեց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Մեր հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում սահմանային միջադեպերի առնչությամբ ՀԱՊԿ-ի լռությունը, միջազգային կառույցների՝ սահմանային միջադեպերի ժամանակ հետաքննություն չանցկացնելը: Դա հայկական կողմի ապաշնորհ քաղաքականությա՞ն արդյունքն է, թե՞ մեզանից չի կախված՝ պարոն Բագրատյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ այդտեղ մեզանից շատ բան կա կախված»: Նախագահ Սերժ Սարգսյանը Սոչիի հանդիպումից հետո «Արմնյուզին» տված հարցազրույցում անդրադառնալով ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին՝ ասել էր, որ Հայաստանը դրանից կարող է ունենալ իր օգուտները:
Մանրամասները՝ [url=http://www.aravot.am/2014/08/18/489287/]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
907 դիտում
13:42 15-06-2024
Ամենասարսափելին «Ոսկեպարի անկլավը» տալն է․ Հայաստան ո՛չ երկաթգիծ է մտնելու, ո՛չ գազամուղ․ Հրանտ Բագրատյան
6392 դիտում
14:25 09-02-2016
Եթե ստորագրել, գնացել եք ԵՏՄ, փորձեք օգտվել այդ հնարավորությունից. Հրանտ Բագրատյան
5407 դիտում
19:32 18-08-2014
ԼՂՀ պաշտպանական բանակը գոնե մեկ անգամ կարող է ոչնչացնել Ադրբեջանը.Բագրատյան. Aravot.am
Այս բաժնից
1033 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1003 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
934 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր