211652_close_icon
views-count1371 դիտում article-date 11:43 20-08-2014

Սաակաշվիլիի վերադարձրած վերարկուն և կոստյումները հանձնել են Անհետացած իրերի բյուրոյին

Վրաստանի պարեկային ոստիկանությունը երեկ Անհետացած իրերի բյուրո է ուղարկել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վերադարձրած քաշմիրից վերարկուն և 8 կոստյումները, որոնք նա գնել էր պետական բյուջեի փողերով: Այս մասին հաղորդում է News Georgia գործակալությունը՝ հղում անելով Վրաստանի հանրային հեռուստաընկերությանը: Հագուստը հանձնվել է բյուրոյին այն բանից հետո, երբ ոստիկանության և Սաակաշվիլիի ներկայացուցիչ Լանա Գվինջիլիայի միջև տեղի է ունեցել միջադեպ: Բանն այն է, որ օգոստոսի 19-ի առավոտյան Սաակաշվիլիի ընտանիքի աշխատակիցը նշված բյուրոյի շենք է հասցրել հագուստը, որի մեջ եղել է հետևյալ գրառումը. «Պարոն Իվանիշվիլի, վերադարձնում եմ այս օրերը և թողնում դրանք օգտագործելու ձեր սեփական հայեցողությանը»: Հագուստը հրաժարվել են ընդունել, ինչից հետո ժամանել են ոստիկաններ:

Նմանատիպ նյութեր