211652_close_icon
views-count1570 դիտում article-date 19:44 20-08-2014

Հայաստանում հացի պահանջարկը հատուկ է պատերազմական իրավիճակներին

այաստանում մեկ մարդու սննդակարգի մեջ հացը կազմում է մոտ 400 գրամ: Սպառողների միության նախագահի կարծիքով՝ սա աղաղակող փաստ է: Նման դեպքեր լինում են պատերազմական իրավիճակներում, մինչդեռ պատշաճ սննդակարգով հացն այսպիսի տեսակարար կշիռ չպետք է ունենա: Մեկ անձը օրական պետք է օգտագործի 1 կգ միրգ և բանջարեղեն և 0.7 լ-ից ոչ պակաս կաթնամթերք: Միևնույն ժամանակ` հացի որակը զգալիորեն լավացել է, թեև ոլորտում դեռ շատ անելիքներ կան: Ոլորտի թերություններից մեկն էլ հացի տեղափոխման գործընթացն է: Ձեռնարկությունից` խանութ, խանութից՝ պահեստ, հացը շատ անփույթ է տեղափոխվում: Բացի դա՝ չի փաթեթավորվում և գնապիտակում բացթողումներ են արվում: Սպառողների միության նախագահը խորհուրդ է տալիս սև հաց օգտագործել: Հատկապես երեխաները որքան շատ սև հաց օգտագործեն, այնքան առողջ կմեծանան: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32642]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր