211652_close_icon
views-count1670 դիտում article-date 13:00 21-08-2014

Սպորտի նախարարն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը. տեսանյութ

Գաբրիել Ղազարյանը խորհրդանշական հանդիպումը լրագրողների հետ սկսեց շնորհավորանքով: Նանջինգում պատանեկան օլիմպիական խաղերում առաջին մեդալն ունենք: Հրաձիգ Հրաչիկ Բաբայանը արծաթե մեդալ է նվաճել 10 մ. օդամղիչ հրացանի մրցումներում: Հաջորդիվ 100 աշխատանքային օրվա ամփոփումն է: Սպորտի նախարարը այդ ընթացքում հասցրել է ծանոթանալ ոլորտի խնդիրներին և մշակել անելիքները: Առաջնայինը նախարար Ղազարյանը սպորտի մասսայականացումն է համարում, ու նախարարությունն այդ ուղղությամբ աշխատանքներ է սկսելու Քաղաքապետարանի հետ համատեղ: Մեկ այլ պայմանավորվածություն էլ ձեռք է բերվել ԿԳ նախարարության հետ: Հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում վերանայվելու են ֆիզկուլտուրա առարկայի դասաժամերի քանակը: Առաջիկայում Սպորտի նախարարությունը Կառավարությանը առաջարկ կներկայացնի օլիմպիական չեմպիոններին ցմահ կրթաթոշակ սահմանելու համար: Գաբրիել Ղազարյանի խոսքով` նպատակը մարզիկներին խրախուսելն է: Նախարարությունը պատրաստվում է վերականգնել խորհրդային տարիներին հայտնի ՙՖիզկուլտուրային Առողջարարական համալիր՚ ՊԱՊ ծրագիրը: Կստեղծվեն նաև մարզադպրոցներին կից խորհուրդներ: Նախարարի ուշադրության կենտրոնում հատկապես կլինեն մարզային ծրագրերը: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32667]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր