211652_close_icon
views-count1207 դիտում article-date 14:17 21-08-2014

Բեռնափոխադրման սայլակը գողացել և վաճառել էր

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Անդրանիկի փողոցի թիվ 87 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Աշոտ Փ.-ին: Նա խոստովանել է, որ օգոստոսի 2-ին, գիշերը ժամը 01.00-ի սահմաններում, Րաֆֆու փողոցի թիվ 23 շենքին հարակից կրպակի մոտից գողացել է 55.000 դրամ արժողությամբ բեռնափոխադրման սայլակ, որը վաճառել է Շերամի և Օհանովի փողոցների խաչմերուկում գտնվող շինանյութի խանութներից մեկում: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր