12032 դիտում
17:26 07-09-2017
Հաշմանդամի սայլակը և լսողական սարքը տրամադրել հավաստագրերի հիման վրա
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով առաջարկում է հաշմանդամի սայլակը և լսողական սարքը տրամադրել հավաստագրերի հիման վրա՝ հնարավորություն տալով հաշմանդամություն ունեցող անձին ձեռք բերել իր կարիքին համարժեք սայլակ կամ լսողական սարք:
Անձը, եթե նախընտրում է ձեռք բերել սայլակ կամ լսողական սարք, որն ավելի թանկ արժե, քան հավաստագրի գնային արժեքն է, իր միջոցներից կարող է վճարել գների միջև եղած տարբերությունը: Ինչպես նաև, եթե անձը նախընտրում է ձեռք բերել ավելի էժան սայլակ կամ լսողական սարք, քան հավաստագրի գնային արժեքն է, որոշմամբ առաջարկվում է հավաստագրի ավելացած գնային արժեքի սահմաններում նրան տրամադրել այլ պահեստամասեր կամ հարակից պարագաներ (լրացուցիչ անիվներ, ոտնակներ, հակախոցային բարձիկներ, մարտկոցներ և այլն): Միաժամանակ, հաշմանդամի սայլակի ձեռքբերման հավաստագրի յուրաքանչյուր չօգտագործված տարվա համար հավաստագրի գնային արժեքը ավելանում է 25 տոկոսի չափով: Սա կնպաստի, որպեսզի շահառուն ավելի խնամքով օգտագործի սայլակը, ինչը կնվազեցնի անհարկի դիմելիությունը։ Այս գործընթացը նախատեսվում է փորձնական սկսել այս տարվա ընթացքում:
Գործադիրի հավանությանն է արժանացել ՀՀ-ում հաշմանդամային սպորտի զարգացման հայեցակարգը, որի հիմնական նպատակն է խթանել հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացմանը, առողջ կենսակերպի գաղափարի արմատավորմանն ու տարածմանը և այլն:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված զինվորական կենսաթոշակների և պարգևավճարների ֆինանսավորման ընթացակարգերը վերանայելու և զինվորական կենսաթոշակների նշանակման և վճարման ցուցակների ձևավորման գործընթացը «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի միջոցով իրականացնելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Այսպիսով, 2018 թ. հունվարի 1-ից համապատասխան մարմինների համակարգերի զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին կենսաթոշակ և պարգևավճար նշանակելու և վճարումն ապահովելու նպատակով՝ վճարման ցուցակները վճարող կազմակերպություններին տրամադրելու գործառույթները կիրականացվեն «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի միջոցով, իսկ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի կենսաթոշակառուի կենսաթոշակը կանխիկ եղանակով կվճարվի «Հայփոստ»-ի միջոցով։
Արդյունքում կբարելավվի այդ անձանց հաշվառման գործընթացի արդյունավետությունը, ՀՀ պետբյուջեի ծախսերի հասցեականությունն ու ֆինանսական միջոցների կառավարելիությունը, կենսաթոշակառուներին մատուցվող ծառայությունների որակը, կնվազեն կոռուպցիոն ռիսկերը:
Նմանատիպ նյութեր
1207 դիտում
14:17 21-08-2014
Բեռնափոխադրման սայլակը գողացել և վաճառել էր
1201 դիտում
15:11 29-01-2016
Դյուրացվում են որակավորման վկայականների, հավաստագրերի տրամադրման գործընթացները
Այս բաժնից
385 դիտում
17:29 01-11-2024
Փաշինյանը կարևորել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների արդյունավետ իրականացումը
349 դիտում
16:55 01-11-2024
Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության նոր վկայականների տրամադրման գործընթացը