211652_close_icon
views-count1400 դիտում article-date 13:49 21-08-2014

Նոր մրցաշրջանում «Ռեալ»-ի հիմնական դարպասապահը կլինի Իկեր Կասիլյասը

Առաջիկա մրցաշրջանում Մադրիդի «Ռեալ»-ի հիմնական դարպասապահը կլինի Իկեր Կասիլյասը, հայտնում է AS-ը: Նման որոշում կայացրել է թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին: «Արքականան ակումբի» մյուս դարպասապահը` Կեյլոր Նավասը թիմի հիմնական կազմում կխաղա Իսպանիայի գավաթի խաղարկության հանդիպումների ժամանակ: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում և գավաթում թիմի հիմնական դարպասպահը համարվում էր Դիեգո Լոպեսը, իսկ ահա Չեմպիոնների լիգայում` Իկեր Կասիլյասը: Տեղեկացնենք, որ Դիգեո Լոպեսը տեղափոխվել է «Միլան»:

Նմանատիպ նյութեր