1946 դիտում
16:22 21-08-2014
Կայացավ ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիայի պահանջների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի 2-րդ նիստը
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված ՄԱԿ-ի <<Կլիմայի փոփոխության մասին>> շրջանակային կոնվենցիայի /ՄԱԿ ԿՓՇԿ/ պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի երկրորդ նիստը:
ՄԱԿ ԿՓՇԿ ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը, Ազգային վիճակագրական ծառայության խորհրդի անդամ Յուրի Պողոսյանը և ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը հանդես են եկել զեկուցումներով՝ ներկայացնելով ՄԱԿ ԿՓՇԿ և Կիոտոյի արձանագրության շրջանակներում 2013թ. մինչ այժմ կայացած գործընթացները: Քննարկվել են Կոնվենցիայի պահանջների կատարմանը նպատակաուղղված տեղեկատվական համակարգի ստեղծման (էներգետիկ հաշվեկշռի, ջերմոցային գազերի կադաստրի շարունակական ու հետևողական վարման, այլ անհրաժեշտ տվյալների մշտատև հավաքագրման) հարցը, ինչպես նաև Կոնվենցիայի առաջընթացի երկամյա զեկույցի մշակման ընթացքը:
Զեկուցումներին հաջորդած քննարկման ընթացքում մասնակիցները կարևորել են կլիմայի փոփոխության խոցելիության և մեղմման տեսանկյունից երկրում իրականացվող գործընթացները: Միջգերատեսչական խորհրդի անդամները ևս մեկ անգամ հաստատել են կլիմայի փոփոխության խնդիրների վերհանմանն աջակցելու պատրաստակամությունը:
Նախարար Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել խորհրդի անդամներին տարվող նպատակային աշխատանքի համար և հետագա արդյունավետ գործունեության ակնկալիքով եզրափակել է նիստը:
Նմանատիպ նյութեր
1678 դիտում
14:45 09-03-2016
Կայացել է ՄԱԿ-ի՝ «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիայի միջգերատեսչական համակարգման խորհրդի 5-րդ նիստը
Այս բաժնից
937 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
862 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
922 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին