1840 դիտում
19:21 21-08-2014
Աճել են սնկային թունավորման դեպքերը. տեսանյութ
Այս տարի արձանագրվել է սննդային թունավորման` բոտուլիզմի 4 դեպք 6 տուժածով: Մահվան դեպք դեռ չի գրանցվել: 2013 թվականի համեմատ աճել են սնկային թունավորման դեպքերը: Արձանագրվել է 20 դեպք 29 տուժածով: Մինչդեռ նախորդ տարվա ամբողջ ընթացքում գրանցվել է 16 դեպք 24 տուժածով: Այլ սննդային թունավորումների բռնկումներ դեռ չեն գրանցվել: 2013 թվականին գրանցվել են նաև կրեմային հրուշակեղենից և աղցաններից թունավորման դեպքեր: Այս տարի նմանատիպ թունավորման դեպքեր քիչ են եղել: Մինչդեռ գրացվել են փողոցային առևտրից թունավորման դեպքեր: Սննդի կրպակներից գնած շաուրմաներն ու թխվածքները միշտ չէ, որ պահպանվում են անհրաժեշտ պայմաններում: Տնային պայմաններում պատրաստված պահածոներից թունավորման դեպքերն առհասարակ մեծ թիվ են կազմում: Խորհուրդ է տրվում պահածոներ ընդհանրապես չփակել կամ բացելուց հետո 15-20 րոպե եռացնել: Մասնագետի կարծիքով՝ սննդային թունավորման դեպքում տնային պայմաններում բուժվելը սխալ է: Սննդային թունավորումներից խուսափելու համար պետք է պահպանել սննդի պատրաստման հիգիենայի կանոնները: Լավ լվանալ սնունդն ու դրա պատրաստման համար նախատեսված պարագաները, պահպանել ջերմային ռեժիմը և միս պարունակող կերակրատեսակները պահել սառնարանում՝ փակ տարաների մեջ:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32693]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1400 դիտում
16:00 06-06-2014
Արձանագրվել է սնկային թունավորման 7 դեպք. տուժածներից 3-ը երեխաներ են
2539 դիտում
16:38 02-06-2017
Հայաստանում հունվարից մինչև մայիս սնկային թունավորման 6 դեպք է արձանագրվել
1372 դիտում
12:07 27-04-2021
2020-ին արձանագրված ՃՏՊ-ների դեպքերը նախորդ տարիների համեմատ նվազել են, մահվան դեպքերը՝ աճել
Այս բաժնից
862 դիտում
12:24 26-12-2024
Ջրային կոմիտեի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել
1591 դիտում
11:33 26-12-2024
Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (տեսանյութ)