211652_close_icon
views-count1916 դիտում article-date 13:10 22-08-2014

Ռուսական բանակին սպասվում են տարվա ամենախոշոր զորավարժությունները

Rian.ru լրատվական գործակալության հողորդմամբ` Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը գրեթե երկու տասնամյակ անց վերսկսել է մարտունակության անսպասելի ստուգումների պրակտիկան: Ըստ ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի` հենց այդ տեսակ զորավարժությունները կօգնեն բարձրացնելու զորքերի մարտունակությունը և բարելավելու ենթակառուցվածքը նոր տեսակի սպառազինություններով: Վերջինիս կհաջորդեն «Արևելք 2014» ամենամեծ զորավարժությունները, որոնք տեղի են ունենալու սեպտեմբերի կեսերին: Ներկայումս չի հրապարակվում զորավարժությունների սցենարը, սակայն ինչպես ավելի վաղ հայտնել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Արկադի Բահինը, «Արևելք-2014» զորավարժությունները նման կլինեն 2013 թվականին անցկացված ռուս-բելառուսական համատեղ «Արևմուտք-2013» զորավարժություններին:

Նմանատիպ նյութեր