211652_close_icon
views-count1149 դիտում article-date 16:57 22-08-2014

Երաշխավորվել են վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը [url=http://edu.am/DownloadFile/6842arm-HAVASTAGIR_OGOSTOS_2014.pdf]հրաման [/url]է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մասին»: Համաձայն հրամանի` վերապատրաստումներ իրականացնելու համար երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները` «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա, «Կրթության առանց սահմանի» ՀԿ, «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ», ուսումնախորհրդատվական կենտրոն ՍՊԸ:

Նմանատիպ նյութեր