5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Իրանի հարավում
Իրանի հարավում՝ իրանա-իրաքյան սահմանի մոտ, նախօրեին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը, ցնցումների էպիկենտրոնը եղել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 136 կմ դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածը, հիպոկենտրենը գտնվել է 20 կմ խորության վրա:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: