211652_close_icon
views-count1681 դիտում article-date 10:24 23-08-2014

Օբաման և Մերկելը Ռուսաստանի մարդասիրական օգնությունը որակել են որպես սադրանք

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը միմյանց հետ հեռախոսազրույցում եկել են այն եզրակացության, որ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի մարդասիրական օգնությունը հանդիսանում է կոնֆլիկտի լարվածության մեծացման վտանգ: Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը: Ինչպես հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը, Կիևի հետ չհամաձայնեցված այդ գործողությունները երկու երկրների ղեկավարները որակել են որպես Մոսկվայի հերթական սադրանք և Ուկրաինայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության խախտում: Օբաման ու Մերկելը նաև մտահոգություն են հայտնել Ուկրաինայի հետ սահմանին ու նրա տարածքում մեծ թվով ռուս զինվորների ներկայության համար:

Նմանատիպ նյութեր