16081 դիտում
12:29 23-08-2014
Գորիսում մեկնարկել է Թթի օղու անդրանիկ փառատոնը. գորիսեցիներն ասում էին. «Մեզ «Լիսկա» անունով օղի պետք չէ. այն խմողը անընդհատ կկրակի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 23-ին, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առաջին անգամ անցկացվում է Գորիսի թթի փառատոնը, որին մասնակցում են ինչպես Գորիսի, այնպես էլ Սյունյաց աշխարհի ներկայացուցիչներ: Փառատոնի մասնակիցները ներկայացնում են իրենց ձեռքի աշխատանքները, իրենց կողմից մշակված բերք ու բարիքը, և, որ ամենակարևորն է, հանրությանը հայտնի Քարահունջի թթի օղին:
Գորիսեցիները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում կատակում էին. «Էսպես որ շարունակվի, Քարահունջի օղուց բացի, ունենալու ենք նաև «Լիսկա» անունով օղի, բայց վախենանք՝ էդ օղին խմողը սկսի անկապ կրակել: Դրա համար էլ ավելի լավա, ինչ կա, էդ էլ մնա: Մեզ «Լիսկա» անունով օղի պետք չի»:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ միջոցառման ընթացքում հնչում են ազգագրական երգեր, լարախաղացն էլ իր շնորհքն է ցույց տալիս գորիսեցիներին:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ միջոցառումից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 153+
153+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2149 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)