6.6 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ՝ Չիլիում
Չիլիի Հանրապետության կենտրոնական հատվածում այսօր առավոտյան տեղի է ունեցել հզոր՝ Ռիխտերի սանդղակով 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Իբչպես տեղեկացնում է BBC-ն, ստորգետնյա ցնցումները գրանցվել են առավոտյան տեղի ժամանակով ժամը 06:32-ին: Էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Սանտիագոյից 108 կմ դեպի հյուսիս-քարևմուտք, հիպոկենտրոնը՝ 32 կմխորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան: