211652_close_icon
views-count1203 դիտում article-date 16:35 24-08-2014

Իսրայելը շարունակելու է ռմբակոծել Գազայի հատվածը. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այսօր Իսրայելի կառավարության հերթական նիստում հայտարարել է, որ իսրայելական բանակը շարունակելու է Գազայի հատվածի ռմբակոծումը: «Մենք համբերություն ունենք և ցույց ենք տվել, որ Իսրայելի վրա կրակելու հրաման տվողը չի կարող անպատիժ մնալ»,-ասել է նա՝ հավելելով, որ իրենց բանակը պատրաստ է մինչև նոր ուսումնական տարվա վերջ շարունակել ռազմական գործողությունները: Նեթանյահուն նաև կոչ է արել Իսրայելի հյուսիսային շրջանների բնակիչներին անհապաղ հեռանալ այդ վայրերից:

Նմանատիպ նյութեր