886 դիտում
15:22 25-08-2014
Նախագահի թեկնածուների վեճերի պատճառով փլուզվում է Աֆղանստանի տնտեսությունը
BBC-ը հայտնում է, որ Աֆղանստանում տիրող քաղաքական ճգնաժամի պատճառով, որն առաջացել է նախագահի թեկնածուների միջև վեճերից, դեպի անդունդն է գլորվում երկրի՝ առանց այն էլ թույլ տնտեսությունը:
Այս մասին հայտարարել է Աֆղանստանի ֆինանսների նախարար Օմար Զահիլվալը: Նրա խոսքերով, եթե մոտ ժամանակներս երկրի գլխավոր պաշտոնի երկու հավակնորդները վերջ չդնեն իրենց վեճերին, ապա իշխանությունները հարկադրված կլինեն կրճատել աշխատավարձերը և աշխատանքից ազատել մի շարք պետծառայողների:
Աֆղանստանի ֆինանսների նախարարությունը հաշվարկել է, որ երկրի պետական եկամուտները զգալիորեն կրճատվել են ապրիլին անցկացված նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքներով այդպես էլ չընտրվեց երկրի նոր նախագահը:
Նախագահի պաշտոնին հավակնողներ Աշրաֆ Գանին ու Աբդուլլահ Աբդուլլահը վիճարկում են քվերակության երկրորդ փուլի արդյունքները, ինչի համար էլ ցայժմ ձեռք բերված չէ ազգային միասնության կառավարության ստեղծման մասին պայամանավորվածություն, թեև այդ մասին եղել են բազմաթիվ կոչեր:
Նմանատիպ նյութեր
20975 դիտում
14:55 14-11-2018
Հայտնի է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածուների ամբողջական ցուցակը. 183 թեկնածուների անունները
Այս բաժնից
1321 դիտում
17:28 12-01-2025
Եմենի լիցքավորման կայաններից մեկի վթարից զոհերի թիվը հասել է 15-ի
1186 դիտում
17:16 12-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը
1249 դիտում
16:23 12-01-2025
Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա