211652_close_icon
views-count5807 դիտում article-date 15:56 26-08-2014

Երևանում Nissan-ով վթարի է ենթարկվել ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 25-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 02:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Լավրենտ Գալստյանը իր վարած Nissan մակնիշի 88 DQ 788 համարանիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոցում թիվ 149 էլեկտրասյան դիմաց բախվել է փողոցի բետոնե բորդյուրին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 25-ամյա Հրանտ Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են հատուկ քննչական ծառայություն, քանի որ Լ. Գալստյանն աշխատում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակում: Նախնական տվյալներով Nissan մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 800.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, Nissan մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 80.000 դրամ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր