1085 դիտում
11:20 26-08-2014
Մայթերի ասֆալտապատման աշխատանքներն ավարտին են մոտենում
Փողոցների մայթերի շինբարեկարգման աշխատանքները, որպես կանոն, իրականացվում են երկու եղանակով`սալիկապատման և ասֆալտապատման: Երևանի քաղաքապետարանի 2014 ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում նախատեսված է բարեկարգել 50000 քմ: Այդ ուղղությամբ գործընթացը մեկնարկել է մայիսի սկզբին և, ըստ նախատեսվածի, պետք է ավարտվեր հոկտեմբեր ամսի վերջին: Սակայն այսօրվա դրությամբ արդեն ասֆալտապատվել է 46850 քմ կամ ծրագրվածի 94 տոկոսը, ինչը վկայում է աշխատանքների վաղաժամ ավարտի հնարավորության մասին: Ավելին, շինարարները ջանք չեն խնայում, որպեսզի նախատեսված ծավալի մնացորդն ավարտին հասցվի մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը, որպեսզի նաև ուսումնական հաստատություններին հարակից մայթերը հետիոտնի անցուդարձի համար մատչելի լինեն: Մայթերի ասֆալտապատումն իրականացվում է հաշվի առնելով տվյալ մայթի ասֆալտբետոնե ծածկի վնասվածության աստիճանը: Հետևաբար նույն փողոցում հնարավոր են և՛ մասնակի, և՛ ամբողջական նորոգումներ: Եվս 105000 քմ մայթեր կասֆալտապատվեն Երևանի թվով 23 փողոցների հիմնանորոգման ծրագրի շրջանակում:
Նմանատիպ նյութեր
4480 դիտում
15:07 10-10-2016
Երևանում ավարտին են մոտենում մայթերի սալիկապատման աշխատանքները
840 դիտում
15:39 02-10-2014
Ավարտին են մոտենում մայրաքաղաքի բակերի ասֆալտապատման աշխատանքները
3062 դիտում
14:47 24-03-2020
Էջմիածնում փողոցների և մայթերի քլորամաքրման աշխատանքներն իրականացվում են ամենօրյա կտրվածքով
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»