211652_close_icon
views-count840 դիտում article-date 15:39 02-10-2014

Ավարտին են մոտենում մայրաքաղաքի բակերի ասֆալտապատման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ծրագրով 2014 թվականին ասֆալտապատված բակերի և միջբակային ճանապարհների թիվը կհասնի շուրջ 1000-ի: Ընդհանուր 2 միլիոն քառակուսի մետր ասֆալտապատումից 495 հազար քառակուսի մետրը բաժին է ընկնում ներբակային ճանապարհներին ու բակային տարածքներին: Այս ծավալից ներկայում կատարված է նախատեսվածի շուրջ 95 տոկոսը: Ապրիլ ամսին մեկնարկած աշխատանքները, ամենայն հավանականությամբ, նախատեսված վերջնաժամկետից` հոկտեմբերի 30-ից էլ շուտ կավարտվեն: Ասֆալտապատման գործընթացում որակական չափանիշները դիտվում են որպես աշխատանքի առաջնահերթություն, հետևաբար համապատասխան կառույցների կողմից ենթարկվում են մշտադիտարկման, իսկ արդյունքների մասին պարբերաբար զեկուցվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ասֆալտապատմանը զուգահեռ, բակերում ընթանում են նաև բարեկարգման այլ աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր