211652_close_icon
views-count3062 դիտում article-date 14:47 24-03-2020

Էջմիածնում փողոցների և մայթերի քլորամաքրման աշխատանքներն իրականացվում են ամենօրյա կտրվածքով

Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-2019) դեմ պայքարի համալիր միջոցառումների շրջանակներում Էջմիածին քաղաքի բանուկ փողոցների և մայթերի քլորամաքրման աշխատանքները շարունակական բնույթ են կրում եւ իրականացվում են ամենօրյա կտրվածքով: Այս մասին ասված է Էջմիածնի քաղաքապետարանի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում: «Վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով եւս անգամ հորդորում ենք չայցելել մարդաշատ վայրեր, տնից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել եւ հետեւել միայն պաշտոնական լրահոսին»,-ասված է հաղորդագրության մեջ: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում է ընդունել: Որոշումը կայացվել է գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը: «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր