211652_close_icon
views-count2062 դիտում article-date 14:11 26-08-2014

Դիլիջանի թունել տանող ճանապարհի հիմնանորոգումը մոտենում է ավարտին. ֆոտոշարք

Ավարտին են մոտենում հուլիսի 16-ին մեկնարկած Երևանից դեպի Դիլիջանի թունել տանող (Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման) միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Հիմնանորոգման ենթակա 7 կմ 480 մ երկարությամբ ճանապարհահատվածի 6 կմ-ում շինարարությունն արդեն ավարտված է։ Մշակված է նաև մնացած մոտ 1,5 կմ հատվածի բետոնային ներքին շերտը։ Ճանապարհի հիմնանորոգումն իրականացվում է նոր տեխնոլոգիայով, ինչի շնորհիվ հիմնանորոգված ճանապարհահատվածը շատ ավելի որակյալ ու դիմացկուն կլինի: Ճանապարհահատվածի հիմնանորոգմանը զուգահեռ կատարվում են նաև ջրահեռացման համակարգի, իջատեղերի, հենապատերի ու կամուրջների նորոգման և վերականգնման աշխատանքներ։ Հիմնանորոգված ճանապարհահատվածի երկայնքով անվտանգության նկատառումներով՝ կտեղադրվեն մետաղյա արգելափակոցներ, ճանապարհային նշաններ, ազդանշանային սյուներ, կկատարվեն գծանշումներ։ Կարևոր նշանակություն ունեցող միջպետական այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը կավարտվի նախանշված ժամկետում՝ օգոստոսի վերջին։ Ճանապարհաշինական աշխատանքների ընդհանուր արժեքն, ըստ նախագծանախահաշվային փաստաթղթերի, կազմել էր մոտ 1 մլրդ 360 մլն դրամ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից հայտարարված մրցույթի արդյունքում այդ գինը նվազել է 180 միլիոն դրամով՝ կազմելով 1 մլրդ 180 մլն դրամ: Աշխատանքները կատարվում են ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր