211652_close_icon
views-count6973 դիտում article-date 18:21 04-07-2018

Տավուշի մարզի Արճիս համայնքի ճանապարհների հիմնանորոգումը մոտենում է ավարտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այցելեց Արճիս համայնք` ծանոթանալու հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Ճանապարհի վերականգնումն իրականացնող «Կապավոր» կապալառու ընկերության ղեկավար Արման Հակոբջանյանը նշեց, որ շուրջօրյա աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի շինարարությունն ավարտել նախանշված ժամկետից շուտ։ Նա ընդգծեց, որ շինարարական աշխատանքներում ակտիվ մասնակցություն են ունեցել նաև համայնքի բնակիչները, ովքեր նույնպես ներգրավվել են աշխատանքներում և շատ են օգնել շինարարներին։ Համայնքի բնակիչներն իրենց գոհունակությունը հայտնեցին և՛ շինարարներից, և՛ հիմնանորոգվող ճանապարհի որակից։ «Երկար ենք սպասել այս օրվան,- ասացին նրանք,- այս ճանապարհն ամբողջ Հայաստանում վատագույնն է եղել, հիմա լավագույնն է»։ Նախարարը գյուղացիներին հորդորեց ճանապարհը պահպանել և շահագործել սրտացավորեն: Մարտի 23-ին մեկնարկած աշխատանքների արդյունքն արդեն ուրվագծվում է։ Շինարարներն ավարտել են լիցքի և հանույթի աշխատանքները։ Վերակառուցվել է ասֆալտբետոնե պատվածքը, կառուցվել են մայթեր, ջրահեռացման համար ճանապարհին և իջատեղերում տեղադրվել են մետաղական խողովակներ, կառուցվել են վաքեր, բետոնե հենապատեր և գաբիոններ։ Իրականացվել են գոյություն ունեցող ենթակառուցվածքների տեղափոխման և ջրագծի նորոգման աշխատանքներ։ Շուրջ 4 կմ երկարություն ունեցող վերականգնվող ճանապարհահատվածը կենսական կարևոր նշանակություն ունի գյուղի բնակիչների համար։ Այն Արճիս համայնքը Մ-6 միջպետական ճանապարհի միջոցով կապում է տարածաշրջանի մյուս համայնքներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր