Իրանը Իրաքի քրդերին օգնել է զենքով
Իրանի ՆԳ նախարար Աբդուլռըզա Ռահմանի Ֆազլին հայտարարել է, որ Իրանը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ կռվող Իրաքի քրդերին զենք և զինամթերք է մատակարարել:
Իրանցի նախարարը նշել է, որ Իրանի իշխանություններին էին դիմել Իրաքյան Քրդստանի տարածքային կառավարության ներկայացուցիչները և խնդրել, որպեսզի հարևան երկիրը ռազմական աջակցություն ցուցաբերի իրենց, ինչպես նաև խորհրդատվություններ կազմակերպի ահաբեկիչների դեմ պայքարում: