1205 դիտում
21:00 26-08-2014
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ի հայտարարությունը՝ մանկապարտեզներում կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ
Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատություններում կատարվող ուսումնասիրությունների գործընթացում, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով, ներգրավված են նաև Ծառայության աշխատակազմի մասնագետներ:
Մանկապարտեզներում առկա կենդանական ծագման մթերքի՝ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահման պայմաններին համապատասխանության և անասնաբուժասանիտարական, անվտանգության ցուցանիշների պահանջների կատարման ուսումնասիրության նպատակով Երևանի քաղաքապետի հրամանով ստեղծվել է հանձնաժողով: Երևան քաղաքում գործող 68 նախադպրոցական ուսումնական հաստատությունում (մանկապարտեզում) առկա կենդանական ծագման մթերքի պիտանելիությանը և պահման պայմաններին ներկայացվող պահանջներին համապատասխանությունը պարզելու նպատակով 65 մանկապարտեզից վերցվել է թռչնամսի, մսի, հավկիթի 143 փորձանմուշ և ներկայացվել լոբորատոր փորձարկման:
Անասնաբուժասանիտարական և անվտանգության ցուցանիշների փորձարկումների արդյունքում պարզվել է, որ բոլոր նմուշները համապատասխանում են տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին և պիտանի են օգտագործման՝ առանց սահմանափակումների:
Նմանատիպ նյութեր
2097 դիտում
15:14 22-11-2016
ՍԱՊԾ-ն հիշեցնում է՝ սննդի շղթայի օպերատորները պարտավոր են գրանցվել ՍԱՊԾ-ում
3520 դիտում
17:23 04-07-2014
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ հայտարարությունը՝ «Ապարան» խմելու ջրի վերաբերյալ
1373 դիտում
18:52 19-04-2019
Տավուշի մարզպետարանը պարզաբանում է Դիլիջանի խմելու ջրի որակի ուսումնասիրությունների վերաբերյալ
Այս բաժնից
472 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
949 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
724 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ