1256 դիտում
13:06 27-08-2014
ԱՄՆ-ում երեխան մանկապարտեզ է եկել լիցքավորված ատրճանակով
ԱՄՆ-ում երեխան մանկապարտեզ է եկել լիցքավորված ատրճանակով: Միջադեպը գրանցվել է Փիթսբուրգ քաղաքից ոչ հեռու ընկած Ալիկուիպա քաղաքում (Փենսիլվանիա նահանգ): Այս մասին հայտնում է Fox News-ը:
Երեխան 22 միլիմետր տրամաչափի ատրճանակը դրել է պայուսակի մեջ և իր հետ բերել է մանկապարտեզ: Երեխայի տարիքը չի հաղորդվում: Զենքի մասին դաստիարակներն իմացել են մյուս երեխաներից, ինչից հետո նրանք ոստիկանություն են զանգել:
Տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքերով՝ երեխան մտադիր չի եղել կրակոցներ արձակելու: Եվ այնուամենայնիվ, նրանք մտադիր են բացատրություն պահանջել երեխայի ծնողներից, թե ինչպես է ատրճանակը հայտնվել նրա մոտ: Նրանց դեմ կարող է հարուցվել քրեական գործ:
Ոստիկանության տվյալներով՝ զենքը գրանցված է 1914 թվականին ծնված մարդու անունով, ով ենթադրաբար այլևս ողջ չէ: Երեխային ժամանակավորապես հեռացրել են դասընթացներից՝ մինչև կարգապահական տույժի մասին որոշում ընդունելը:
Նմանատիպ նյութեր
9671 դիտում
11:54 04-09-2017
Ո՛չ մի տեղ չի գրված, որ երեխան մանկապարտեզ է գնում միայն ծնողի աշխատելու դեպքում. Անահիտ Բախշյան
Այս բաժնից
1321 դիտում
17:28 12-01-2025
Եմենի լիցքավորման կայաններից մեկի վթարից զոհերի թիվը հասել է 15-ի
1189 դիտում
17:16 12-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը
1249 դիտում
16:23 12-01-2025
Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա