211652_close_icon
views-count129175 դիտում article-date 17:20 05-12-2019

Արտակարգ դեպք Երևանում. ոստիկաններն ու քննիչները հիվանդանոցում իրականացրել են «Ատրճանակով բուժում չես ստանա» օպերացիան. հրազենային վնասվածք ստացած երիտասարդի մոտ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության կենտրոնական և ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի աշխատակիցները հսկայածավալ օպերատիվ ու քննչական աշխատանքների շնորհիվ, այնուհետև համատեղ ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում հայտնաբերել են հրազեն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ատրճանակը հայտնաբերվել է Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոնում այս տարվա նոյեմբերի 14-ին Վաղարշապատ քաղաքում հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված Գուրգեն Առաքելյանի մոտ։ Ոստիկանների ու քննիչների ստացված օպերատիվ տվյալների հիման վրա քննիչը միջնորդություն էր ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը խուզարկության թույլտվություն տա հիվանդանոցում բուժվող Գ. Առաքելյանի հիվանդասենյակում։ Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, և այսօր ոստիկաններն ու քննիչները, ժամանելով հիվանդանոց, թիվ 412 հիվանդասենյակում՝ բազմոցի կողադիրի մեջ, հայտնաբերել են գուլպայով փաթեթավորված 1 հատ գործարանային արտադրության դեռևս չպարզված մոդելի ատրճանակ՝ լիցքավորված 3 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներով, որոնցից մեկը՝ փողի մեջ։ Հիվանդանոցում Գ. Առաքելյանը հայտարարել է, որ հայտնաբերված ատրճանակը պատկանում է իրեն։ Քննիչի որոշմամբ ատրճանակն առգրավվել է և նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օպերացիան կրել է «Ատրճանակով բուժում չես ստանա» անվանումը։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/18/1140781/?fbclid=IwAR0k77tYjkIA4MSt-WQCZm9rDXyimZXqv2QgEt0B5o099ShPzYHnv05CU0Y#]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 17-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սեյրան Մարտիրոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Սամվել Տոնոյանի և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Դավիթ Բարույանի ու քննչական բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր Վլադ Բազունցի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներով Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի վարչական տարածքում հայտնաբերել էին BMW մակնիշի 36 AC 576 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկաններն ու քննիչներն ունեին կասկածներ, որ նոյեմբերի 14-ին Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Գուրգեն Առաքելյանի Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրա (ով, ի դեպ, եղել էր ղեկին) կրակոցներ էին արձակել հայտնաբերված BMW-ի միջից: Քննիչի որոշմամբ BMW-ն տեղափոխվել էր ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Վաղարշապատ քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Արգիշտի Այվազյանի անվամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր