211652_close_icon
views-count1902 դիտում article-date 16:07 27-08-2014

Տեսախցիկն արձանագրել է Բարսելոնա-Երևան չվերթի ուղևորի պայուսակի գողությունը

Օգոստոսի 16-ին Բարսելոնա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան ժամանած մի քաղաքացի ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին դիմում էր ներկայացրել, որ ժամանման սրահում անհայտ պայմաններում կորցրել է ճամփորդական պայուսակը: Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողներն ուսումնասիրելով օդանավակայանի ժամանման սրահի, մուտքերի և ավտոկանգառի տեսախցիկների տեսագրությունները` պարզել են, որ պայուսակը օդանավակայանի ժամանման սրահից գողացել է անհայտ անձը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1978 թ. ծնված Ավագ Դ.-ն, որը օրերս Երևան քաղաքի «Կիլիկիա» ավտոկայանից բերման է ենթարկվել գծային բաժին և տվել խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերված է: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր