1443 դիտում
17:14 27-08-2014
Ամարասում սրբի դամբարան է հայտնաբերվել
Տիգրանակերտի հնագիտական արշավախումբն այս տարի պեղումներ է կատարել Ամարասում: Տիգրանակերտի վաղքրիստոնեական երկրորդ եկեղեցու խորանի տակ հայտնաբերված դամբարանի կառուցվածքը հնագետներին հիմք տվեց ենթադրելու, որ նման լուծումներ կարող են գտնել նաեւ Ամարասի վանքի արեւելյան պատի տակ, քանի որ պատմաճարտարապետական այդ երկու հուշարձանները բազմաթիվ նմանություններ ունեն: Պեղումների առաջին արդյունքները հաստատեցին այդ ենթադրությունը:
Սուրբ Գրիգորիսի մատուռ դամբարանի հայտնաբերված մասը եկեղեցու ժամանակակից բակից ավելի քան երկուսուկես մետր ցածր մակարդակի է: Մեզ հասած Ամարասը կառուցվել է պարզապես դարեր առաջ այստեղ եղած սրբավայրի վրա: Ընդ որում՝ 19-րդ դարում կառուցված եկեղեցու խորանի տակ նախկին մատուռի մի մասն է միայն: Եկեղեցու արեւելյան պատի տակ կատարված պեղումները բացահայտեցին, որ Սուրբ Գրիգորիսի դամբարանը, ինչպես եւ Տիգրանակերտում բացահայտվածը, շարունակություն եւ արեւելյան մուտք ունի՝ շքեղ սալահատակով: Այս հանգամանքը նոր հարցեր է առաջացնում:
Պեղումների ընթացքում գտնվել են նաեւ մարդու կմախքի մնացորդներ: Հնագետները հույս ունեն, որ գտել են Գրիգորիսի մասունքները: Առաջին ուսումնասիրությունը կատարել է Տիգրանակերտի արշավախմբի մարդաբան Պոլ Բեյլին: Ոսկորներն ուղարկվել են Ֆրանսիա` կարբոնային հետազոտության՝ պարզելու համար, թե որ դարին են պատկանում դրանք: Հնագետները նախատեսում են գալիք տարի բացել Գրիգորիսի դամաբարանի արեւելյան մուտքը: Այդպես հնարավոր կլինի գործող եկեղեցու արեւելյան պատի տակ տանող աստիճաններով մուտք գործել դամբարան` եկեղեցու խորանի տակ:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32800]Armnewstv.am[/url]
Նմանատիպ նյութեր
2755 դիտում
21:55 01-12-2014
Եգիպտոսում զարդերով լի դամբարան է հայտնաբերվել
Այս բաժնից
502 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
991 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
760 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ