2704 դիտում
21:55 01-12-2014
Եգիպտոսում զարդերով լի դամբարան է հայտնաբերվել
Եգիպտոսում հնագետները հայտնաբերել են կնոջ դամբարան, որը թվագրվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակով:
Դամբարանը գտնվում է Թութմոս 3-րդ փարավոնի տաճարի հարեւանությամբ: Փայտե սարկոֆագում եղել է 30-40 տարեկան կնոջ` ամբողջությամբ պահպանված մումիա:
Մասնագետների խոսքով` հանգուցյալը սոցիալական բարձր դիրք է ունեցել, քանի որ մարմինն ամբողջությամբ զարդարված է ոսկյա, արծաթյա զարդերով եւ թանկարժեք քարերով:
Թութմոս փարավոնի տաճարի շրջակայքում պեղումները սկսվել են 2008 թվականին: Ենթադրվում է, որ տարածքում մեծ դամբարանադաշտ կա:
Նմանատիպ նյութեր
25069 դիտում
21:08 19-12-2015
Բնակարանագողերը կանխիկ գումարով և ոսկյա զարդերով չէին սահմանափակվել. տարել էին նաև «Մերսեդեսն» ու մասնատել. տեսանյութ
1374 դիտում
17:14 27-08-2014
Ամարասում սրբի դամբարան է հայտնաբերվել
Այս բաժնից
2473 դիտում
18:43 04-10-2024
Հայկ Բաբայանի «Էլբրուս Պապը» վավերագրական ֆիլմն արդեն հասանելի է համացանցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2068 դիտում
18:29 04-10-2024
Ֆասթ Բանկը՝ DigiTec 2024-ի ֆինտեք հովանավոր
3523 դիտում
11:55 01-10-2024
Խաչքարի բացում՝ կապիտան Արայիկ Մաթևոսյանի հիշատակին. aravot.am