211652_close_icon
views-count2221 դիտում article-date 18:20 27-08-2014

Գերմանիան պահանջում է դադարեցնել Ռուսաստանից Ուկրաինա զենքի մատակարարումները

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում հիմնական խնդիրը համարում է Ռուսաստանից Ուկրաինա զենքի մատակարարումները՝ գտնելով, որ անհրաժեշտ է վերջ դնել այդ ամենին: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Մերկելի մամլո քարտուղարը հայտարարել է, որ երեկ Մինսկում Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Պյոտր Պորոշենկոյի միջև անցկացված բանակցությունները հանդիսանում են առաջին լավ քայլը ճգնաժամի կարգավորման ճանապարհին: Ավելի վաղ Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցում Մերկելը կարևորել էր Ռուսաստանից Դոնբաս զենքի մատակարարումների դադարեցումն ու հրադադարին հասնելու անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր