211652_close_icon

ԵՄ-ն մտադիր չէ դադարեցնել զենքի մատակարարումները Կիևին. Կալաս

views-count667 դիտում article-date 19:55 19-03-2025
Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել զենքի մատակարարումներն Ուկրաինային, ինչը Ռուսաստանի համար հրադադարի պայման է։ 

Reuters-ի հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը։ 

«ԵՄ-ն մտադիր չէ դադարեցնել զենքի մատակարարումները Կիևին։ Մենք շարունակում ենք աշխատել օգնության ծրագրի վրա։  Ուկրաինան պետք է ունակ լինի պաշտպանել իրեն»,- հայտարարել է նա՝ պատասխանելով Կիևին 40 միլիարդ եվրոյի օգնության տրամադրման ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցին։ 

Նմանատիպ նյութեր