211652_close_icon
views-count1206 դիտում article-date 11:40 28-08-2014

Մերկելն ու Պուտինը քննարկել են Ուկրաինայի հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկվա հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել են շփման խմբի միջոցով միջազգային ջանքերի կարևորությունը: Այդ խմբի աշխատանքները վերսկսվելու են ամենամոտ ժամանակներս: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը: Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ Մերկելին իրազեկել է, որ պատրաստվում է նոր հումանիտար օգնություն առաքել Լուգանսկի ու Դոնեցկի մարզերին: Նրանք նաև կողմ են արտահայտվել Ուկրաինայում արյունահեղության շուտափույթ դադարեցմանը, Ուկրաինայի հարավ-արևելքում հումանիտար դրության շտկմանն ու քաղաքական կարգավորման ուղուն անցում կատարելու անհրաժեշտությանը: Հեռախոսազրույցը նախաձեռնել է գերմանական կողմը: Պուտինը Մերկելին իրազեկել է Մինսկում Մաքսային միության երկրների նախագահների, Ուկրաինայի նախագահի ու ԵՄ-ի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպման մանրամասների մասին: Մերկելն աջակցել է այդ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին:

Նմանատիպ նյութեր