211652_close_icon
views-count948 դիտում article-date 14:19 20-02-2015

Մերկելն ու Պորոշենկոն քննարկել են Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջև հեռախոսազրույց է եղել: Երկու երկրների ղեկավարները նշել են, որ Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմն ամբողջովին խախտված է: Կողմերը քննարկել են կայուն հրադադարի ռեժիմին հասնելու հնարավոր ուղիները, իսկ Ա. Մերկելը նշել է, որ ԵԱՀԿ հատուկ վերլուծական առաքելությունը պետք է լիարժեք հնարավորություն ունենա վերլուծության և ստուգումների համար: Բացի այդ Մերկելը Պորոշենկոյին վստահեցրել է, որ աջակցություն կցուցաբերվի այդ հարցում, և համաձայնել է, որ Եվրամիույթունը պետք է հետագայում միջոցներ ձեռնարկի Մինսկում բանակցային կողմերի պայմանավորվածությունների իրականացման համար:

Նմանատիպ նյութեր